Իմ վստահելի ու հավաստի աղբյուրը հայտնում է, որ Շառլ Միշելն ընթերցելով Արայիկ Հարությունյանի նամակը, իր ջերմ ողջույններն է հղել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի խիզախ, հպարտ հայ բնակչությանը, ինչպես նաև նշել, որ տպավորված է նախօրեին Ստեփանակերտ/Խանքենդիում տեղի ունեցած զանգվածային ցույցից և հույս հայտնել, որ մոտ ապագայում նմանատիպ միջոցառումներն ավելի նպատակային և արդյունավետ կլինեն տարածաշրջանից ռուս խաղաղապահներին դուրս բերելու համար:
Շառլ Միշելը, Տոյվո Կլաարը, Բլինկենը ահա այս երեքը, որոնք «պայքարում են» հանուն «Արցախի» ու «մարդասիրության և մարդու իրավունքների»։
Երնեկ անխելք մարդկանց, անդարդ բույսի պես ապրում են, ստամոքսը «կուշտ», տակներն էլ չոր...
Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ